Բավ է պառակտվել
09-05-2015 09:46

Թուրքիայի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում քննադատության չի դիմանում. ՀՀ ԱԳՆ

Թուրքիայի դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության հարցում քննադատության չի դիմանում: Այդ մասին հայտարարեց Հհ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը  New York Times-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով պաշտոնական Անկարայի նյարդային արձագանքը ի պատասխան Հայոց Ցեղասպանության ճանաչման աճող և անդառնալի գործընթացին: Նալբանդյանը հույս հայտնեց, որ նախագահ Օբաման, ով մինչ նախագահ դառնալը հայտնի իրադարձությունները Ցեղասպանություն էր անվանում, կօգտագործի այդ եզրույթը նաև նախագահի պաշտոնում, ինչը նա դեռ չի արել: Նրա խոսքով՝ եթե նախագահը արտասանի այդ եզրույթը, դա հզոր և կարևորագույն ազդանշան կդառնա: ՀՀ ԱԳՆ ղեկավարը գտնվում է Ամն-ի մայրաքաղաքում  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում: Ինչպես հայտնեց նախարարը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մոտ օրերս հնարավոր չէ Ցեղասպանության հարցի չլուծված լինելու պատճառով: Նալբանդյանը ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը տվյալ հարցում մնացել է անփոփոխ , սակայն Թուրքիան շարունակում է իր ժխտման քաղաքականությունը: Սակայն Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը անդառնալի է: Նա գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիայի կառավարության շատ ու շատ անդամներ արդեն հարցականի տակ են դնում իրենց ղեկավարության քաղաքականությունը և հավելեց, որ երկու երկրների միջև հաշտությունը անհրաժեշտություն է: Նախարարի խոսքով՝ այլընտրանք չկա: Հայերը և թուրքերը պետք է ապրեն կողք կոքի , և ոչ թե ժխտման քաղաքականության հիման վրա, այլ ղեկավարվելով պատմության մութ էջերը հաղթահարելու համատեղ ջանքերով: