Բավ է պառակտվել
10-06-2015 09:12

Արդյոք ՀՀ Պաշտպանության նախարարը կառաջադրվի՞ նախագահական ընտրություններին



ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այսօր մեկնաբանեց  ԼՂՀ  Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ  Մովսես Հակոբյանի՝ Երևան տեղափոխման մասին խոսակցությունները:
« Նման որոշումները կայացվում են ռազմաքաղաքական մակարդակում և երբ նման որոշում լինի, մենք տեղյակ կպահենք: Ինչո՞ւ ժամանակից առաջ անցնել և ժամանակից շուտ հարցեր ուղղել »,- ասաց ՀՀ Պաշտպանության նախարարը՝ ԱԺ-ում կայացած ճեպազրույցի ժամաանկ: Ի պատասխան լրագրողներից մեկի դիտարկմենը, որ ԼՂՀ պաշտոնյաները հաճախ տեղափոխվում են Հայաստան և բարձր պաշտոններ ստանձնում այստեղ, ինչի վառ վկայությունն է հանդիսանում նույն Ս. Օհանյանի օրինակը, վերջինս ասաց. «Իմ  գործունեության, ծառայության ողջ ընթացքում՝ սկսած վաշտի հրամանատարից, ես երբեք պաշտոն չեմ խնդրել: Դա նկատել են կողքից: Իսկ ինչ վերաբերվում է զինվորականների կյանքում ծառայողական աճին, ապա դա հիմնականում  նրանց գործունեության արդյունքում է լինում: Զինծառայության ոլորտում մենք այսօր բարձր պաշտոնների ենք նշանակում նրանց, ովքեր ցույց են տվել իրենց առաջատար մասնագետ լինելը և լավ կազմակերպչական ջիղ ունենալը:
Հարցին, արդյոք նման մասնագետներ Հայաստանում չկան Ս. Օհանյանը պատասխանեց.  « Ամեն տեղ էլ կան, բայց պետք չէ մոռանալ, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը, այսօր այնպիսի ռազմական միավորում է, որտեղ իրականացվող միջոցառումները և կայացվող որոշումներն ավելի հստակ են արտացոլում ռազմագիտության ժամանակակից պահանջները»:
Մեկնաբանելով լուրերը, որ ինքը հնարավոր է շարունակի իր կարիերան որպես ՀՀ նախագահ, Օհանյանը կոչ արեց ապրել օրվա օրով  և պաշտպանության նախարարի պաշտոնով պարտադրված պատասխանատվությամբ: « Նախ նշեմ, որ ես այսօր ունեմ իմ տեղը կառավարման համակարգում: Ես հպարտ եմ նրանով, որ ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնն եմ զբաղեցնում: Իմ ուսերին չափազանց մեծ պատասխանատվություն կա, և միևնույն ժամաանկ ես ժողովրդի հետ միասին տանում եմ պաշտպանական քաղաքականության համար պատասխանատվության ծանր բեռը: Այլ բաների մասին պետք չէ մտածել»,- եզրափակել է Ս. Օյանյանը: