15-03-2017 16:49

Երևանի սպորտդպրոցում «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ ընդհարում է տեղի ունեցել (Տեսանյութ)

 

Երևանի մարզական-մշակութային համալիրներից մեկում «Ելք» դաշինքի անդամների մասնակցությամբ ընդհարում է տեղի ունեցել:
«Ելք» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչներն իրենց առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սպորտդպրոցի շենքի մոտ փորձել են նախընտրական ցույց անցկացնել, սակայն դպրոցի աշխատակիցները հայտարարել են, որ ուսումնական հաստատության տարածքում քարոզչություն իրականացնելն արգելված է:

 
Միևնույն ժամանակ ցույցի մասնակիցները շենքի նախամուտքում նկատել են « Ծառուկյան» դաշինքից պատգամավորի թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը:
Այն բանից հետո, երբ նրանք մտնելով շենք փորձել են նկարահանել պաստառը՝ տեղի է ունեցել ընդհարում:
Ավելի ուշ Մամոյանն անձամբ է եկել սպորտդպրոց և ներողություն խնդրել: