03-02-2017 12:03

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկման պայմանները

Հակառուսական պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ղրիմը չի վերադարձվել Ուկրաինայի կազմ: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել Է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդում այս պաշտոնում իր առաջին ելույթի ժամանակ:
«Ղրիմը Ուկրաինայի մասն է:Մեր սահմանած պատժամիջոցները, որոնք վերաբերում են Ղրիմին, կմնան ուժի մեջ, քանի դեռ ՌԴ-ն Ուկրաինային չի վերադարձրել թերակղզու նկատմամբ վերահսկողությունը»,- Տեղեկատվական գործակալության փոխանցմամբ այս մասին ասել է Հեյլին:
Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ցանկանում է բարելավել Մոսկվայի հետ հարաբերությունները:
Հունվարի 31-ին Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել էր, որ հակառուսական պատժամիջոցները չեղարկելու ժամանակը դեռ չի եկել:
Մի շարք երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն և Եվրամիության անդամ երկրները 2014թ. Հակառուսական պատժամիջոցներ էին մտցրել՝ դրանք կապելով Ռուսաստանին Ղրիմի միավորման հետ, իսկ հետո՝ Ուկրաինայի հարավ-արևելքում ծավալված կոնֆլիկտի հետ:
Սահմանափակող միջոցառումները ուղղված են Ռուսաստանի տնտեսության ֆինանսական, էներգետիկ և ռազմաարդյունաբերական ոլորտներին: Դրանց չեղարկումը կապվում է Մինսկի պայմանավորվածությունների կատարման և Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի կայունացման հետ:
Պայմանավորվածությունները մասնավորապես նախատեսում էին կրակի դադարեցում և հակամարտող երկրների շփման գծից ծանր զրահատեխնիկայի հեռացում, ինչպես նաև Ուկրաինայում Սահմանադրական ռեֆորմի անցկացում:
Հիշեցնենք, որ Ղրիմն ու Սևոստոպոլը Ռուսաստանի կազմ են մտել 2014թ. մարտին կայացած հանրաքվեի արդյունքում: Այդ որոշմանը կողմ էին արտահայտվել հանրաքվեին մասնակցություն ունեցած մարդկանց մեծամասնությունը: Կիևը հրաժարվում է ընդունել քվեարկության արդյունքները: Մոսկվան պնդում է, որ ընթացակարգը համապատասխանել է միջազգային իրավունքի նորմերին: Ռուսական իշխանությունները բազմիցս են նշել, որ թերակղզու պատկանելիության հարցը փակված է: