Բավ է պառակտվել
19-01-2015 15:00

ՌԴ-ն Հայաստանի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերել. Զարուհի Փոստանջյան

Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է ցուցաբերել, հայտարարել է այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ մեկնաբանելով Գյումրիում ռուս զինծառայողի կողմից սպանված Ավետիսյանների ընտանիքի ողբերգության հետ կապված զարգացումները: «Ռուսական կողմը ագրեսիա է ցուցաբերել՝ առևանգելով Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին: Այսպիսով՝ Մոսկվան ոչ միայն խախտել է Հայաստանի Սահմանադրությունը, այլ նաև երկու միջազգային պայմանագիր՝ ռազմաբազայի մասին պայմանագիրը և 1992 թվականին ՌԴ և ՀՀ միջև ստորագրված ՀՀ տարածքում տեղակայված ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին պայմանագիրը», - հայտարարելէՓոստանջյանը: Նրա խոսքով՝Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցույց է տվելհայ-ռուսական հարաբերությունների իրական դեմքը: «Հայաստանի ևՌուսաստանի նախագահների հեռախոսազրույցը ցույց է տվել Հայաստանի նկատմամբ ՌԴ-ի իսկական վերաբերմունքը: Դեռ ավելին՝Պուտինը պետք է իր ցավակցություններն արտահայտեր ոչ թե հեռախոսով, այլ ավելի պաշտոնական մակարդակով: ԵթեՀայաստանըևՌուսաստանըիրոքռազմավարականգործընկերներեն, ապաայդներառվածէպետություններիպարտականություններիշարքում, ինչմենք, ցավոք, չտեսանք», - նշելէպատգամավորը: Ինչ վերաբերվում է այն հայտարարություններին, որ փոքրիկին օգնության են հասել ռուս բժիշկները, Փոստանջյանը առարկել է: «Ես չեմ խոսի երկո ւժողովուրդների բարեկամական հարաբերությունների մասին, սակայն այդ ողբերգական իրավիճակում հստակ երևում են պետական բացերը, և դրան քկարող են բերել անդառնալի հետևանքների», - հավելել է նա: