19-01-2015 13:38

Զարուհի Փոստանջյանը մտադիր է ներկայացնել Հայոց Ցեղասպանության մասին նոր օրինագիծ

Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է: Այս կարծիքն է արտահայտել ասուլիսի ժամանակ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Պաշտոնական Երևանը պետք է հստակ որոշի և բարձրաձայնի, թե ինչպիսի պահանջներ է առաջ քաշում Հայաստանը թուրքական իշխանություններին Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Մենք պետք էոչ միայն պահանջենք Ցեղասպանության ճանաչումը, այլ նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վերջինս կանխելու համար: Այդ նպատակով ստեղծվել է «Թուրքական պետության կողմից հայկական տարածքների մեծ մասի դատապարտման մասին» օրինագիծը», - հայտարարել է Փոստանջյանը: Նրա խոսքով՝ օրինագիծը պաշտոնապես արդեն մտել է շրջանառության մեջ և պետք է քննարկվի ՀՀ ԱԺ-ում, ինչպես նաև ստանա Ազգային Ժողովի գնահատականը: Պատգամավորը նշել է, որ տվյալ օրինագծի չընդունելը ոչ խելամիտ քայլ կլինի խորհրդարանի կողմից: «Մենք պետք է հստակ ձևակերպենք մեր պահանջները, հասկանանք, թե ինչ ենք ուզում աշխարհից, և այդ պահանջները պետք է ներկայացվեն օրենքի տեսքով: Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես կընկալվի տվյալ օրինագիծը ԱԺ պատգամավորների կողմից, կարծում եմ, արժե մի փոքր սպասել: Նույնիսկ եթե ԱԺ-ն այդ օրինագծին դեմ լինի, դա չի նշանակում, որ տվյալ հարցը հանվում է օրակարգից: Հայոց Ցեղասպանության ճանաչում մեր ազգային անվտանգության բաղկացուցիչ մասն է, և տվյալ օրինագիծը պետք է լինի Հայաստանի դիվանագիտության և ազգային տեսլականի բաղկացուցիչներից մեկը», - նշել է Փոստանջյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը Ցեղասպանությանը վերաբերվող մի քանի իրավական ակտ է ունեցել, սակայն այդ փաստաթղթերը մակերեսային բնույթ են կրել: Հայաստանի կողմից Ցեղասպանության վերաբերյալ ընդունված օրենքների ձևակերպումները մակերեսային են և աղոտ, ինչը բացարձակ անընդունելի է: Մենք այլևս սպասելու իրավունք չունենք : Մենք ինքներս պետք է ձեռնարկենք մեզ համար անհրաժեշտ բոլոր միջոցները», - հավելել է նա: