Բավ է պառակտվել
02-03-2015 14:07

Հայաստանի ամենաընդդիմադիր գործիչներն են Փոստանջյանը, Հովհանիսյանն ու Փաշինյանը

Հայաստանում անցկացված հարցման արդյունքների համաձայն, երկրում ամենաընդդիմադիր գործիչների եռյակում են «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Այս մասին, այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Gallup International» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման արդյունքները, որն անվանել են «Ընդդիմադիր ըլնեմ»: Նշենք, որ հարցումն անցկացվել է 2014-ի նոյեմբերի 20-27-ին, որին մասնակցել է 1067 մարդ: Նավասարդյանի խոսքով՝ հարցման մասնակիցներին առաջարկել են 5-բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են թվարկված գործիչներն ընդդիմադիր: «Այստեղ առաջատարը Զարուհի Փոստանջյանը, Րաֆֆի հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանն են, որոնք երեքն էլ հավաքել են 3,8 բալ: Գագիկ Ծառուկյանը հավաքել է 3,7 բալ, Նաիրա Զոհրաբյանը՝ 3,7 բալ, Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ 3,6 բալ, Լեւոն Զուրաբյանը՝ 3,4 բալ, Արամ Մանուկյանը՝ 3,3 բալ, Վարդան Օսկանյանը՝ 3,3 բալ, Հրանտ Բագրատյանը՝ 3,2 բալ, Ժիրայր Սեֆիլյանը՝ 3,1 բալ, Ստեփան Դեմիրճյանը՝ 3 բալ, Խաչատուր Քոքոբելյանը՝ 2,9 բալ, Անուշ Սեդրակյանը՝ 2,8 բալ, Պարույր Հայրիկյանը՝ 2,8 բալ, Հովհաննես Մարգարյանը՝ 2,5 բալ, Հեղինե Բիշարյանը՝ 2,3 բալ, Ռոբերտ Քոչարյանը՝ 2,2 բալ եւ Արթուր Բաղդասարյանը՝ 2,2 բալ»,-նշել է Նավասարդյանը: