Բավ է պառակտվել
20-04-2016 08:57

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները զեկույց կներկայացնեն Ղարաբաղի իրավիճակի մասին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չորեքշաբթի օրը Բեռլինում զեկույց կներկայացնեն Ղարաբաղյան համակարտության գոտու իրավիճակի մասին, հայտնել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վաղը, ապրիլի 20-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ Բեռլինի գրասենյակում զեկույց կներկայացնեն ներկա իրավիճակի և Ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող ռազմական գործողությունների մասին»,- գրել է Ուորլիքը Twitter-ում:

Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կքննարկվի առաջիկա բանակցություններին Գերմանիայի հետ, որը ներկայումս նախագահում է ԵԱՀԿ-ն: