Բավ է պառակտվել
20-11-2015 09:47

Համանախագահները ԼՂ խնդրի շուրջ հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ «հիանալի հանդիպումներ» են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրառում է կատարել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։  
«Մենք միասնական ենք մեր` որպես միջնորդների աշխատանքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»,- գրել է Ուորլիքը: 
Ավելի վաղ նա գրառում է կատարել` անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ին վերադարձված պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Արարատի Գրիգորյանին։  
Հիշեցնենք, որ Անդրանիկ Գրիգորյանը սույն թվականի մարտի 22-ին արևելյան ուղղությամբ տեղակայված ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական դիրքից հակառակորդի կողմն էր անցել։