08-07-2016 07:54

Ամերիկացի համանախագահ. ԼՂՀ հարցը կքննարկվի ՆԱՏՕ–ի գագաթնաժողովին

Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ևս մեկ հնարավորություն է շարունակելու բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ, հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի, ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հենց նոր եմ ժամանել Վարշավա` մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Սա հնարավորություն է շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի հետ», — Twitter-ում գրառել է Ամերիկացի համանախագահը:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը կանցկացվելի Վարշավայում հուլիսի 8-9-ը: