Բավ է պառակտվել
23-03-2015 12:49

Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՀՀ-ում Թուրքմենստանի դեսպանին

Մարտի 23-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Թուրքմենստանի նորանշանակ դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։ Ողջունելով նորանշական դեսպանին՝ Հայաստանի արտգործնախարարը հաջողություն մաղթեց նրան՝ իր առաքելության իրականացման գործում՝ հույս հայտնելով, որ դեսպան Մաշալովը իր նպաստը կբերի հայ-թուրքմենական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ դեսպան Մաշալովը նշեց, որ Թուրքմենստանը կարևորում է Հայաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումը, վստահեցրեց, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկկողմ հարաբերությունների խորացմանը։ Զրուցակիցներն ընդգծեցին, որ երկու երկրների ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, և այդ համատեքստում քննարկեցին Նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։ Նախարար Նալբանդյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձան միջխորհրդարանական փոխգործակցությանը, երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման, տնտեսական, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, մշակութային ոլորտներում համագործակցության հարցերին։