Բավ է պառակտվել
23-04-2015 08:56

Ավստրիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար

Ավստրիայի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրագործված Հայոց Ցեղասպանությունը ճանաչելուց հետո Թուրքիան հետ է կանչել Վիեննայից իր դեսպանին: Այդ մասին ապրիլի 22 –ին պաշտոնապես հայտնել է Թուրքիայի արտգործնախարարությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Անկարայի դիվանագիտական ներկայացուցիչ Հասան Գյոգուշը հետ է կանչվել խորհրդակցությունների համար: Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 22-ին Ավստրիայի խորհրդարանը 1915 թվականին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման մասին հայտարարություն է ընդունել: Պատգամավորները կոչ են արել Թուրքիային «բացահայտել մութ անցյալը», մասնավորապես, ճանաչելով Օսմանյան կայսրության հանցագործությունները հայերի նկատմամբ: «Ավստրիական խորհրդարանի հատարարությունը Թուրքիայում վրդովմունք է առաջացրել, քանի որ այն հակասում է պատմական փաստերին և անհիմն կերպով մեղադրում է թուրք ժողովրդին հանցագործությունների մեջ», — նշված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: