09-05-2016 13:47

Մենք ԼՂՀ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք. Ադրբեջանում ՌԴ դեսպան

Մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն ենք, այն պետք է լուծվի միջազգային իրավունքի և այդ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց շահերի հիման վրա: Այս մասին ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմր Դորոխինը՝ պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հարցին:
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցի շուրջ բազմիցս հնչել է. «Այն հնչեցրել է ե՛ւ արտգործնախարարը, ե՛ւ նախագահի մամուլի խոսնակը»: