Բավ է պառակտվել
11-02-2015 09:19

Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդունել է Սիրիայում ՀՀ դեսպանին

Նախօրեին  Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահ Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամն ընդունեց Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանին:  Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սիրիական միջխորհրդարանական համագործակցության զարգացման և շփումների ակտիվացման հետ կապված հարցեր: Անդրադարձ կատարվեց սիրիահայության վիճակին և նրանց հուզող հարցերին: Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահն ընդգծեց, որ հայ համայնքը թե՛ նախկինում, թե՛ ներկայումս գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Անդրադառնալով Սիրիայի ներքաղաքական ճգնաժամին` Մուհմմադ Ջիհադ ալ-Լահամը կարևորեց Մերձավոր Արևելքում ահագնացող ահաբեկչության դեմ պայքարը` նշելով, որ այդ չարիքը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի բոլոր երկրների համար: Ժողովրդական ժողովի նախագահի խնդրանքով դեսպան Փոլադյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների ծրագիրը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք հարցերի: