11-05-2016 14:25

ԼՂ հակամարտության կողմերին կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների.դեսպան

Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է նորից վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեքութան:

«Ղարաբաղում հակամարտության կողմերը պետք է նորից վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք նրանց կոչ ենք անում լայն համակողմանի խաղաղության պայմանագիր կնքել։ Մենք կարծում ենք, որ դա կարեւոր է»,- ասել է Սեքութան։