Բավ է պառակտվել
20-01-2015 15:14

Կիպրոսի դեսպանը հանձնել է հավատարմագրերը Սերժ Սարգսյանին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կիպրոսի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գեորգոս Կասուլիդիսը (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է Կիպրոսի դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության արդյունքում հայ-կիպրական համագործակցության օրակարգն ավելի կընդլայնվի՝ նպաստելով երու բարեկամ ժողովուրդների եւ երկրների հարաբերությունների առավել ամրապնդմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում Հայաստանի ու Կիպրոսի միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը եւ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով այդ հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Սերժ Սարգսյանը հաջողություններ է մաղթել դեսպան Կասուլիդիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության իրականացման գործում: