Բավ է պառակտվել
26-05-2016 08:41

ԵՄ դեսպան. Հայաստանի հետ բանակցություններում «դժվարանցանելի հատվածներ» կան

ԵՄ–Հայաստան բանակցությունները շարունակվում են։ Դժվարություններ կան, բայց արդյունքը լինելու է 100%-անոց։ Այս մասին այսօր Երևանում խոսել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին

Հայաստանը ԵՄ հետ հարաբերություններում հասել է հերթական պատասխանատու և կարևոր հանգրվանին։ Այս մասին այսօր ՀՀԿ գրասենյակում իր ելույթում նշեց արգործնախարար Էդուարդ Նալբանդյանը` հիշեցնելով, որ 2015թ.-ի դեկտեմբերին պաշտոնապես հայտարարվեց ՀՀ և ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ բանակցությունների մեկնարկը։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին, նշեց.
«Կան, իհարկե, դժվարանցանելի հատվածներ, բայց ես լավատես եմ և կարող եմ վստահորեն ասել, որ հայկական ու եվրոպական կողմերը կգտնեն դրանք հաղթահարելու միջոցներ»։
ԵՄ դեսպանը հիշեցրեց, որ Էդուարդ Նալբանդյանն ու Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին համաձայնեցին որևէ սահմաններ ու վերջնաժամկետ սահմանելու շուրջ։
«Երկու կողմերն էլ հակված են հնարավորինս շուտ ավարտին հասցնելու բանակցությունները, բայց երբ, դեռ պարզ չէ։ Երկխոսությունը շարունակվում է կառուցողական և լավ մթնոլորտում»,- նշեց դեսպանը։
Պյոտր Սվիտալսկին հույս հայտնեց, որ բանակցությունների արդյունքում կողմերն ի վերջո կհանգեն 100%-անոց արդյունքի։