Բավ է պառակտվել
28-05-2016 18:50

Հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր ինքնությունը. դեսպան

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնվըրթը շնորհավորական ուղերձը Հանրապետության օրվա առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Ուղերձում ասված է.
«Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ։ Անկախության վերականգնումը շատ կարևոր և նշանակալի իրադարձություն էր հպարտ հայ ժողովրդի համար, որը, չնայած դարեր շարունակ կորցրած ինքնիշխանությանը, երբեք չկորցրեց իր ինքնությունն ու չմոռացավ իր ժառանգությունը։ Ես շատ ուրախ եմ, որ գտնվում եմ այստեղ և մաղթում եմ հայ ժողովրդին առողջություն, երջանկություն և բարեկեցություն գալիք դարերի ընթացքում»։