Բավ է պառակտվել
04-02-2015 12:00

ՀՀ-ի անդամակցումը ԵՏՄ-ին խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանիեն համոզմունք հայտնեց, որ Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին անհաղթահարելի խոչընդոտ չէ ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու համար: Դեսպանի խոսքով՝ ինքը չի տեսնում հաշվարկներ, առնվազն այս պահի դրությամբ, որոնք կխանգարեին զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ որոշ ուղղություններով: Դրանց թվում դեսպանը նշել է էներգետիկ ոլորտը:Ռիգայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովին անդրադառնալով, ֆրանսիացի դիվանագետը նշել է, որ դրա օրակարգում համագործակցության առջնահերթ ուղղությունների որոշումն է: «Կփորձենք հստակ պատկերացում կազմել, թե ինչպիսին կլինեն ոլորտները, որտեղ կարող է համագործակցությունը զարգանալ»,-նշել է դեսպանը:
Ինչ վերաբերում է Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը, Շարպանտիեն նշել է, որ Հայաստանի ապրանքաշրջանառության 1/3-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, եւ դա չի կարելի անտեսել: Անրադառնալով հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների՝ դեսպանն ընդգծել է, որ մարտի սկզբին Երեւանում կբացվի «Քարֆուր» խանութների ցանցի առաջին խանութը: Նրա խոսքով՝ «Քարֆուրի» քաղաքականությունը տեղի արտադրողների հետ համագործակցությունն է: Միաժամանակ դեսպանն ասել է, որ ընկերության արտադրանքը յուրահատուկ է եւ պետք է գտնի իր սպառողին: