Բավ է պառակտվել
06-10-2014 12:06

Տիգրան Սարգսյանն այցելել է Լոս Անջելես

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես: Միացյալ նահանգներում ՀՀ դեսպանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և անդամների` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը և ամերիկահայ համայնքին հուզող հարցերի լայն շրջանակ: Նույն օրը՝ երեկոյան, դեսպան Սարգսյանի, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովի, ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի, համայնքային կառույցների ղեկավարների, հասարակական-քաղաքական, կրոնական և մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների, Լոս Անջելեսում հավատարմագրված դիվանագետների և բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ տեղի ունեցավ ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում: Այցի շրջանակներում դեսպան Սարգսյանը հանդիպեց նաև ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանի հետ: Կոնգրեսական Շերմանը շնորհավորեց դեսպան Սարգսյանին՝ ԱՄՆ-ում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ վերահաստատելով իր հանձնառությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու իր սերտ համագործակցությունը Հայաստանի և հայ ժողովրդի հետ:Կողմերը քննարկեցին Կոնգրեսի Հայաստանի հարցերով խմբի օրակարգի լայն շրջանակ, ինչպես նաև մտքեր փոխանակեցին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, արցախյան հիմնախնդրի, տարածաշրջանային զարգացումների և անվտանգության հարցերի շուրջ: