Բավ է պառակտվել
28-10-2014 15:30

Դեսպան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի հետ

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպում ունեցավ Չեխիայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Մարիան Յուրեչկայի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվեցին գյուղատնտեսության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները, այդ թվում՝ անտառաբուծության և անտառապահության, անասնապահության և ագրարային կրթության ոլորտներում: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել աշխատանքները ոլորտը կարգավորող իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ: Չեխական կողմը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել այդ երկրի ընկերությունների կողմից Հայաստանի գյուղատնտեսությունում ներդրումներ կատարելու հնարավորությունը: