Բավ է պառակտվել
03-12-2014 14:46

Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել.Պետդեպ

Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել: Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը՝ պատասխանելով ԼՂՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ Վաշինգթոնում նախատեսված ընդունելության մասին հարցին: Ընդունելությունը կազմակերպել է ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերով խումբը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը: «Կոնգրեսը ազատ է նման միջոցառումներ անցկացնելու հարցում, մենք որեւէ տեսակետ չունենք, թե ինչ է նախաձեռնում Կոնգրեսը նման միջոցառումների ժամանակ: Մեր դիրքորոշումը չի փոխվել»,-հայտարարել է Հարֆը: Նրա խոսքով՝ Վաշինգթոնը հավատարիմ է մնում ԼՂ հարցում երկարատեւ համաձայնության հասնելու հարցում կողմերին օգնելու իր պարտավորությանը, եւ «մենք հայտարարում ենք այդ մասին արդեն երկար ժամանակ»: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցին, Մարի Հարֆն ընդգծել է, որ այդ հարցում եւս ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել: Ինչ վերաբերում է Օբամայի նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ առթիվ տրված խոստումներին, Հարֆը խորհուրդ է տվել դիմել նրանց, որոնք մասնակցել են այդ քարոզարշավին: