Բավ է պառակտվել
06-04-2015 10:17

Այսօր մեռելոց է

Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր հինգ տաղավար տոներին հաջորդող օրը մեռելոց է: Նախօրեին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնն էր, որը կոչվում է նաև Զատիկ և նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Երեկ տոնի կապակցությամբ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մատուցվեց զատկական սուրբ պատարագ: Իսկ այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց: Բոլոր եկեղեցիներում հանգուցյլաների հոգիների խաղաղության համար կմատուցվի հոգեհանգստյան Ս. Պատարագ, որից հետո մարդիկ կարող են այցելել իրենց հարազատների շիրիմներին: Այսօր Հայաստանում հայտարարված է ոչ աշխատանքային օր: Հիշեցնենք, որ 2008 թվականի հունիսի 26-ի կառավարության նիստում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկով, որոշում է ընդունվել, ըստ որի` հիմք ընդունելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածը տաղավար տոներին հաջորդող մեռելոց հիշատակի օրը հայտարարվում է ոչ աշխատանքային: