Բավ է պառակտվել
20-04-2015 12:52

2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը.քաղաքագետ

Հայոց ցեղասպանության հարցը մտել է նոր փուլ: Նման տեսակետ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյան: «100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները, բնականաբար, կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, բայց ակնհայտ է, որ գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկա, որ գործընթացը տրամաբանական նպատակին հասել է»,- ասաց բանախոսն ու հացելեց. «Հետո արդեն, իհարկե, Հայաստանն ու Սփյուռքը շնորհակալ կլինեն բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որ շարունակեն այս կամ այն մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց 2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը»: Քաղաքագետի համոզմամբ՝ հայկական կողմն ինչ արել է՝ կշարունակի և սա այն դեպքն է, որ ճանաչման գործընթացում քանակը անցնում է որակ, և վերջին Եվրոպական խորհրդարանի բանաձևը ցույց է տալիս, որ վաղուց Ցեղասպանության խնդիրը չի հանդիսանում հայերի ու թուրքերի խնդիր:
Խոսելով Թուրքիայի կողմից հակադարձումներից ու հայտարարություններից՝ քաղաքագետը բերեց ասացվածքը, որ եթե բարկանում ես, ուրեմն մեղավոր ես: «Թուրքիայի հասարակությունը, քաղաքական շրջանակները հերթական անգամ նման ռեակցիա ցույց տալով ապացուցում են պատմական իրողությունը»,- ասաց նա:
Gisher.news-ի այն հացին թե հնարավոր են շրջադարձային իրադարձություններ մինչ ապրիլի 24-ը Սերգեյ Մինասյանը պատասխանեց. «Ցեղասպանության հիշատակի միջոցառմանը ԱՄՆ –ի մասնակցությունը կլինի, որը անակնկալ կլինի Թուրքայի համար»: