Բավ է պառակտվել
06-09-2014 09:59

Պորոշենկոն հույս ունի պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն է Facebook-յան իր էջում գրել է, թե հույսով կկարողանա պահպանել տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը, փոխանցում է kommersant.ru-ն։
Նախօրեին Մինսկում կայացել է Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման հարցով կոնտակտային խմբի երկրորդ հանդիպումը։ Կիևի իշխանություններն ու ինքնահռչակ Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունները պայմանավորվել են հրադադարի մասին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ինքնահռչակ Լուգանսկի Հանրապետության վարչապետ Իգոր Պլոտնիցկին, ինքնահռչակ պետությունների հետագա կարգավիճակի հարցը Մինսկի հանդիպմանը չի քննարկվել։
«Դոնբասի բոլոր բնակիչները 100%-ով խաղաղություն են ուզում։ Ես պատրաստ եմ պայքարել իմ երկրի համար։ Եվ ես վստահ եմ, որ այդպես է մտածում Ուկրաինայի բնակիչների մեծ մասը։ Երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը կմնան այնպես, ինչես եղել են»,- գրել է նախագահը։
Հիշեցնենք, որ ուրբաթ կողմերը պայմանավորվել էին կրակի դադարեցման, գերիների փոխանակման և հումանիտար միջանցքներ բացելու մասին։ Այս կետերը ներառված են նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկած 7 կետանոց պլանում։