Բավ է պառակտվել
17-10-2014 09:11

Պորոշենկոն ստորագրել է Դոնբասի շրջանների հատուկ կարգավիճակի մասին օրենք

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել է «Դոնեցկի և Լուգանսկի մարզերի առանձին շրջաններում տեղական ինքնակառավարման հատուկ կարգի մասին» օրենք: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Պորոշենկոյի կայքը: «Նշված տարածքներում հատուկ կարգը օրենքով սահմանվում է ժամանակավորապես՝ 3 տարով՝ սկսած ուժի մեջ մտնելու օրվանից»,- ասվում է հաղորդագրությունում: Հաղորդագրությունում նաև ասվում է, որ նոր օրենքի հիմնական նպատակն է «պայմաններ ստեղծել իրավիճակի շուտափույթ կարգավորման, կարգուկանոնի, քաղաքացիների սահմանադրական իրավունքների և ազատությունների վերականգնման, բնակիչների վերադարձի, բնակավայրերում կենսագործունեության վերականգնման և այդ տարածքների զարգացման համար»: