11-12-2014 08:28

Պորոշենկոն Ռուսաստանին խնդրում է փակել Ուկրաինայի հետ սահմանը

Ռկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի հարավ-արևելքում տեղի ունեցող հակամարտության համար և խնդրել փակել սահմանը.: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Խնդրում եմ, դադարեցրե՛ք կրակը: Խնդրում եմ, ազատ արձակեք պատանդներին: Խնդրում եմ զորքերը դուրս բերեք իմ տարածքից»,- հայտարարել է ուկրաինացի առաջնորդը՝ Ավստրալիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Խնդրում եմ, փակեք սահմանը: Ես խոստանում եմ, որ եթե սահմանը փակեք, մեկ, երկու, երեք շաբաթների ընթացքում Ուկրաինան կկայունանա և խաղաղություն կհաստատվի»,-ավելացրել է նա: