Բավ է պառակտվել
14-07-2015 08:33

Պորոշենկոն Հայաստանում Ուկրաինայի դեսպանին ազատել է աշխատանքից

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնից հեռացրել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային: Համապատասխան հրամանը տեղադրված է երկրի նախագահի կայքում: 
«Ազատել Իվան Պետրովիչ Կուխտային Հայաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հաղորդագրությունում: 57-ամյա Կուխտան այդ պաշտոնը զբաղեցնում էր 2010 թվականից: Հեռացման պատճառները չեն հաղորդվում: Ի դեպ՝ նույն օրը Կիևը դադարեցրել է մեկ այլ դիվանագետի՝ Թուրքիայում Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Լևենթ Այդինի լիազորությունները, ով սպորտային ասուլիսի ժամանակ հայտնվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի լուսանկարով մարզաշապիկով: