Բավ է պառակտվել
29-11-2016 11:58

Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները կընդլայնվեն

Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 29-ին, առաջին ընթերցմամբ ընդունեց «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:

Նախագծին կողմ քվեարկեց 106 պատգամավոր, դեմ եւ ձեռնպահ քվեարկեցին 1-ական պատգամավոր:

Նշենք, որ մինչեւ քվեարկությունը՝ Գալուստ Սահակյանը ստիպված էր մի քանի անգամ դահլիճ հրավիրել պատգամավորներին: Վերջիններս դահլիճ մտան աղմուկով, ինչը ԱԺ նախագահին կարծես դուր չեկավ. «Ամոթ ա, վայ»:

Նշենք, որ այս օրինագծերի փաթեթով նախատեսվում է դրույթ, ըստ որի մարդու իրավունքները պաշտպանող ՀԿ–ները կարող են քաղաքացիների անունից նրանց գրավոր համաձայնությամբ դիմել ՄԻՊ–ին։ Բացի այդ, օմբուդսմենը ցանկացած պահի կկարողանա ազատազրկման վայրեր այցելել: