Բավ է պառակտվել
23-01-2018 10:57

Տարօրինակ հանգամանքներում Ադրբեջանի ԶՈՒ գնդապետ է սպանվել

Ադրբեջանի ԶՈՒ գնդապետ է սպանվել՝«Մարտական պարտականությունները կատարելիս»:

Նախօրեին ադրբեջանական կայքը հաղորդել էր, որ «իր մարտական պարտականությունները կատարելիս» սպանվել է ադրբեջանական բանակի գնդապետ Ալիև Ռահիմ Ահմադ օղլուն: Հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 21-ին:

Ավելի ուշ հոդվածը հեռացվել էր կայքից, սակայն այն պահպանվել է Google- ի քեշում:

Ադրբեջանի զինված ուժերը դեռ ոչ մի կերպ չեն մեկնաբանել միջադեպը: Սոցիալական ցանցերում շրջանառվող հիմնական վարկածի համաձայն, զինվորականը զոհվել է ականի պայթյունի հետևանքով:

Այս վարկածին հակասում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը մոտ գտնվող սոցիալական ցանցերից մեկի համակարգողի հայտարարությունը: «Вконтакте» սոցիալական կայքում ադրբեջանական բանակին նվիրված էջերից մեկում նշվում է, որ գնդապետը զոհվել է «ինժեներական աշխատանքներ կատարելիս»:

Սոցիալական ցանցերում առկա տվյալների համադրումից կարելի է ենթադրել, որ սպանված գնդապետը 2016 թվականի ապրիլյան պատերազմին «Լելե Տեպե» բարձունքի գրավման ժամանակ պատասխանատու էր ինժեներական մասի համար: