25-07-2016 14:17

Քաղտեխնոլոգ. Հայաստանի առաջին ու երրորդ նախագահները դաշինք են ստեղծել Ղարաբաղի հարցի շուրջ

Հայաստանի առաջին ու երրորդ նախագահները նույն բանն են ասել ՝ Ոստիկանությանն ՊՊԾ գնդի գրավման շուրջ ստեղծված իրավիճակը կարող է խնդիրներ ստեղծել արտաքին քաղաքական դաշտում: Այս մասին հուլիսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Եվ դա, նրա խոսքով, ամենեւին էլ զարմանալի չէ: Քաղտեխնոլոգը համաձայնել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այն գնահատականինն, որ Սերժ Սարգսյանը ու Լևոն Տեր – Պետրոսյանը դաշինք են ստեղծել ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորման հարցում: Վիգեն Հակոբյանի կարծիքով այս պահին հիմնական խնդիրը ղարաբաղյան հարցում ստեղծված փակուղին է:

Հիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը տեղի է ունեցել հուլիսի 17-ին: Հուլիսի 23-ին ազատ են արձակվել վերջին պատանդները ՝ երկու բարձրաստիճան ոստիկաններ: Զինված խմբի անդամների պահանջները նույնն են մնում՝ արմատական ընդդիմադիր Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը ու երկրի ղեկավարության հրաժարականը: