Բավ է պառակտվել
23-02-2015 15:07

ՀՀ իշխանությունները չեն ներել Ծառուկյանին ԲՀԿ ֆինանսավորման համար. քաղաքագետ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ֆինանսավորում էր իրեն ոչ բնորոշ քաղաքական կուսակսության, համարում է քաղաքագետ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով՝ շատ ավելի ոչ տրամաբանական էր այն, ինչ տեղի ունեցավ անցյալում, այլ ոչ թե, այն ինչ այժմ տեղի է ունենում ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև: Քաղաքագետը հայտնեց, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Հայաստանում քաղաքական, հատկապես ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելը դյուրին չէ, մասնավորապես, նրանց համար, ովքեր փորձ չունեն և իրենց կյանքը կապում են բիզնես ոլորտի հետ: Փորձագետը նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կարողացել Ծառուկյանին ներել իրեն համար բացառապես ոչ բնորոշ քաղաքական կուսակցությունը ֆինանսավորելու համար: Նրա կարծիքով՝ ընդդիմությունը Հայաստանում վաղուց դադարեցրել է իր գոյությունը վաղուց: Նա նշել է, որ ընդդիմադիր դաշտը ազատվել է այն ժամանակ, երբ քաղաքական ուժերը հանդես են եկել որպես ոչ իշխանական միություններ: «Դրանով իսկ այդ կուսակցությունները իրենց առանձնացնում են ընդդիմադիր ուժերից», - ասաց նա: Իգիթյանի խոսքով՝ այսօր մենք ունենք այն հասարակությունը, որը հիմնականում դժգոհ է երկրում ստեղծված իրավիճակից, մասնավորապես, երկրում իշխող վերնախավից: Հայաստանը ունի ազատ պետաիրավական դաշտ, որը կառուցողական քաղաքական ուժի կարիք է զգում, որը ի վիճակի կլինի վերացնել Հայաստանի բնակիչների դժգոհությունը: Խոսելով ոչ իշխանական եռյակի ճակատագրի մասին, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Իգիթյանը հայտարարեց, որ նա չի կարող լուրջ քաղաքական ուժ անվանել եռյակին, քանի որ իրական ընդդիմությունը չի կարողանում միավորվել Երևանի ճանապարհներին կարմիր գծերի դեմ: Նրա խոսքով՝ այդ անշուշտ լուրջ խնդիր է, սակայն քառյակի կողմից առաջադրված պահանջները նման մակարդակի վրա վկայում են այն մասին, որ տվյալուժերը չունեն ընդհանուր գաղափարախոսական գիծ: Նրա գնահատականով՝ այսպիսի քաղաքական ուժը տևական կյանք ունենալ չի կարող, ահա թե ինչ քառյակը դարձավ եռյակը, իսկ եռյակը հետագայւմ վերացավ: