Բավ է պառակտվել
27-01-2015 14:31

Գյումրու դեպքերը չպետք է թշնամանք հրահրեն ռուս ժողովրդի դեմ.քաղաքագետ

«Թեև հայ և ռուս ժողովուրդները դարերի բարեկամության փորձ ունեն, սակայն պետք չէ մոռանալ, որ քաղաքականության մեջ դա առաջնային նշանակություն չունի, միջպետական հարաբերություններում երկրների քաղաքականությունը ձևավորվում է մասնակից կողմերի շահերի համադրմամբ», - Gisher.news-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արամ Մանուկյանը:  Ըստ փորձագետի՝ այդ առումով պետք է նշել, որ ներկայումս թե հայկական և թե ռուսական կողմի համար շահեկան է երկկողմանի սերտ հարաբերությունների պահպանումը: «Ռուսական տնտեսության համար, հատկապես Արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաների ֆոնին, նշանակություն ունի յուրաքանչյուր` անգամ փոքր շուկաների ապահովումը»,-լրացրեց փորձագետըն ու ահվելեց, որ բացի այդ հետագայում աբխազական երկաթգծի միջոցով Հայաստանը կարող է հնարավորություն ընձեռել ռուսական գործարարներին ավելի դյուրին գործելու Իրանի հետ հարաբերություններում, ինչն էականորեն կնպաստի մեր դերի բարձրացմանը տարածաշրջանում. «Իսկ ռուս և իրանցի գործարարների համար գործունեության ավելի լայն հնարավորություններ կապահովի երկկողմանի առևտրային հարաբերությունների խորացման առումով», շարունակեց Արամ Մանուկյանը:  Քաղաքագետի խոսքով՝ մեր տնտեսության համար էական նշանակություն ունի ռուսական էներգակիրների ապահովումը, երկկողմանի առևտրական հարաբերությունների խորացումը: Անրադառնալով Ռուսական ռազմաբազայի առկայությունը, Զրուցակիցս նշեց, որ սա ևս երկու կողմերի շահերից է բխում: «Այդ առումով պետք չի թերագնահատել այն հանգամանքը, որ այդ ռազմաբազայի ներկայությունը զգալիորեն ամրապնդում է Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում, իսկ մեր զինված ուժերին որոշակի ազատություն է ընձեռում կնետրոնանալու ադրբեջանական զինված ուժերի դեմ»: Անշուշտ խոսք եղեվ նաև  Գյումրիում տեղի ունեցածը մեծ ողբերգության մասին. «Կասկած չկա, որ ամբողջ հայ ժողովուրդը ցավ ապրեց և զայրույթով լցվեց այդ ոճրագործության դեմ, սակայն պետք է հաշվի առնել, որ ցավոք տականքներ կարող են լինել բոլոր ազգերում, և չի կարելի դրա պատճառով թշնամանք հրահրել ռուս ժողովրդի դեմ և դա չպետք է բացասաբար անդրադառնա երկու երկրների միջպետական հարաբերությունների վրա»:  Ավատելով զրույցը Արամ Մանուկյանը համոզմունք  հայտնեց, թե ամեն դեպքում, ներկայումս թե հայկական և թե ռուսական կողմի շահերից է բխում երկկողմանի սերտ հարաբերությունների պահպանումն ու խորացումը և չկան նախադրյալներ, թե առաջիկայում դրանցում կարող են այլ փոփոխություններ տեղի ունենան:

Տաթև Առաքելյան