04-05-2016 12:09

ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումն այլ հարթակ տեղափոխի կոնֆլիկտը. քաղաքագետ

Հայաստանի կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանն անցնի լուրջ ռազմական հարձակման։ Այս մասին մայիսի 4-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքական Ալեքսանդր Մարգարովը։

Նրա խոսքով՝ ԼՂՀ ճանաչումը կամ Հայաստանին միանալը Ադրբեջանի համար նոր դուռ կբացի։ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործոնը մենք կարող ենք օգտագործել միայն այն ժամանակ, երբ բացարձակ այլ տարբերակ չմնա։ Ադրբեջանն այդ դեպքում դուրս կգա բանակցային գործընթացից։ ԵԱՀԿ Մինսկի խումբը կզրկվի կարգավորման մանդատից»,- նշել է Մարգարովը եւ հավելել, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը կնշանակի, որ Ղարաբաղը միանում է մի շարք այլ երկրների, ինչ-որ միջազգային իրավական կարգավիճակ է ունենում։ «Բայց, ամեն դեպքում, այդ ամենը կնշանակի, որ Հայաստանը գործընթացը շարունակելու այլ տարբերակ չի տեսել»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին կքննարկի «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Հրանտ Բագրատյանը: