Բավ է պառակտվել
19-02-2015 13:01

«Բարգավաճ Հայաստանը» վտարվել է քաղաքական դաշտից. քաղաքագետ

Հայաստանի բնակիչները պատրաստ են լսել հակաօլիգարխիկ հռետորությունը օլիգարխից: Այսպիսի կարծիք է հայտնել մամուլի ասուլիսի ժամանակ Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Խոսելով երկրում ներքաղաքական իրադարձությունների մասին՝ քաղաքագետը ասել է, որ դրանք անսպասելի չէին: «Հասարակության մեջ կա ծայրահեղական հռետորականության լուրջ պահանջարկ: Այդ պահանջարկներին պատասխանում են ոչ իշխանական քաղաքական ուժերը: Միևնույն ժամանակ իրենց ըննդիմադիր կոչող Հայաստանի քաղաքական ուժերը ի վիճակի չեն երկրում որևէ փոփոխություններ կատարելու», - կարծում է Իսկանդարյանը: Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև հակամարտության արդյունքում «Բարգավաճ Հայաստանը» փաստացի վտարվել է քաղաքական դաշտից, իսկ ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դիրքը կտրուկ վատթարացել է: «Երկրում գոյություն ունի ծայրահեղական և հեղափոխական հռետորության պահանջարկ: Քաղաքականությունը շուկա է: Եթե կա պահանջարկ, ապա կլինի նաև պատասխան: Եվ այդ պահանջարկը այնքան մեծ է, որ մարդիկ պատրաստ են հակաօլիգարխիկ հռետրություն լսել օլիգարխի շուրթերից: Մարդիկ պատրաստ են սոցիալական հռետորություն լսել գործարարների շուրթերից: Հասարակությունը պատրաստ է լսել «ամեն ինչ լավ կլինի» կարգի կենացներ: Մարդիկ պատրաստ են ընդունել, որ ԲՀԿ-ն կգա իշխանության գլուխ և կսկսի պայքարել օլիգարխների դեմ: Մարդիկ պատրաստ են ընկալել ամեն ինչ, եթե կա ծայրահեղականության պահանջարկ: Հասարակության մեջ գոյություն ունի ծայրահեղականության լայն պահանջարկ: «Վատ տղաների փոխարեն կգան լավ տղաները», սակայն Ծառուկյանը վերին աստիճանի ոչ համապատասխան անձ է նմանատիպ հռետորության համար», - հավելել է քաղաքագետը: