Բավ է պառակտվել
22-06-2016 17:15

Պետերբուրգյան հանդիպումից հետո Բաքուն կանգնած է երկընտրանքի առջև.քաղաքագետ

«Պետք էր մի կողմից ցույց տալ, որ ստեղծվել են ապրիլյան իրադարձությունները ապագայում բացառող մեխանիզմներ և մյուս կողմից ցույց տալ ադրբեջանական կողմին, թե առկա իրավիճակը դեռ չի նշանակում բանակցային գործընթացի լիակատար սառեցում»,- Gisher.news-ի հետ զրույցում անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կայացած հանդիպմանը նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը, միրաժամանակ հավելելով, որ  հանդիպման արդյունքները կանխատեսելի էին: Փորձագետի համոզմամբ՝ համանախագահների ներկայությունը և հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությունը ցույց տվեցին, որ ՌԴ-ն, իհարկե, ցանկանում է ցույց տալ իր առաջատար դերակատարությունը, սակայն Մինսկի ֆորմատի տապալման նպատակ Մոսկվան չունի: «Սա այն եզակի ձևաչափն է, որի շրջանակներում Արևմուտքն ու Ռուսաստանը կարող են խոսել և գալ ինչ-որ ընդհանուր հայտարարի»,-ըդգծեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է հանդիպման արդյունքներին, ապա ըստ քաղաքագետի՝ առկա իրավիճակից ելնելով հանդիպման նախօրեին ևս սպասելիքները մեծ չէին, իսկ որևէ լուրջ առաջընթաց ակնկալելը ևս իրատեսական չէր: Մյուս կողմից, ըստ Սերգեյ Մինասյանի՝ չիրականացան նաև այն մեծ մասամբ անհիմն սպասելինքրը, որ ռուսական կողմը պատրաստվում է Երևանի վրա ճնշումներ գործադրելով՝ ստիպել հայկական կողմին գնալ ինչ-որ միակողմանի զիջումների: Փորձագետի խոսքով՝ առկա իրավիճակում Բաքուն կանգնած է երկընտրանքի առջև. կա՛մ հարմարվել առկա ավելի բարդ ստատուս-քվոյին և փորձել ապրիլյան իրադարձությունները սեփական հասարակությանը ներկայացնել որպես լուրջ հաջողություն, կա՛մ էլ գնալ հետագա ռազմական սրացման:  Անդրադառնալով հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարությանը՝քաղաքագետը նշեց, որ այն բավական հաջողված էր, քանի որ չվնասելով կողմերից որևէ մեկի շահերը, իր մեջ ներառում էր բոլոր կարևոր ու անհրաժեշտ դրույթները:

Տաթև Առաքելյան