Բավ է պառակտվել
14-09-2016 13:10

Սերգեյ Մինասյան. Կարեն Կարապետյանը «քարտ բլանշ» է ստացել նախագահից

Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու գխավոր պատճառն այն է, որ նա ֆորմալ տեսակետից երկրի կառավարման ներկա համակարգի մասնակիցը չի եղել: Այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա խոսքով ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ուժերի սիստեմատիկ մարգինալացումը հանգեցրել են նրան, որ հասարակական դժգոհությունը դրսեւորվում է ոչ թե խոհրդարանում կամ ավանդական ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, այլ մոտեցումների արմատականացման միջոցով: «Հետեւաբար այդ բոլոր գործոնները կատարել են իրենց դերը: Հասկանալի է, որ արդեն նախկին Կառավարությունը չէր կարող իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ: Պետք էր մի մարդ, որը գոնե ֆորմալ տեսակետից այսօրվա համակարգի մասը չկազմեր: Հասկանալի է,որ Կարեն Կարապետյանը կապեր ունի Հայաստանի քաղաքական ու տնտեսական դերակատարների հետ, բայց ֆորմալ նա համարվում է նոր մարդ՝ համակարգ ից դուրս, որը քարտ բլանշ է ստացել երկրի նախագահից»- նկատեց Մինասյանը: Բայց ըստ քաղաքագետի գլխավոր խնդիրը, որը կանգնած է լինելու նոր վարչապետի ու Կառավարության առաջ այն է, որ երկրի նախագահի կամ իշխող ուժի պատկերացրած այդ քարտ բլանշը կամ փոփոխությունների անհրաժեշտությունը չի համընկնում հասարակության ու ընդդիմադիր ճամբարի արմատական ակնալիքներին: «Նույնիսկ մեծ ցանկության դեպքում Կարեն Կարապետյանի ու նրա համախոհների համար դժվար կլինի իրականացնել խորը բարեփոխումներ, քանի որ խնդիրները իրականում շատ լուրջ են, ու միայն ժամանակը ցույց կտա, ակնկալիքները կարդարացվեն, թե ոչ»- ամփոփեց Սերգեյ Մինասյանը: