Բավ է պառակտվել
12-09-2015 15:21

Հայաստանը կբռնի Հյուսիսային Կորեայի ճանապարհը. Քաղաքագետ

«Վերարտադրության համար կառավարման համակարգի նման ձևախեղումը խորացնելու է Հայաստանում ճգնաժամը, ինչի արդյունքում կարող ենք կանգնել Հայաստանի կործանման փաստի առջև»,- այս մասին «Ոչ»-ի ճակատի համաժողովում հայտարարեց «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը: Նրա կարծիքով, երկրի ներքաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը այս պահին Սահմանադրական փոփոխություններն են, որոնց նպատակը, ըստ քաղաքագետի, իշխանությունների վերարտադրությունն է: «Ստեղծվում է մի համակարգ, որն ավելի ավտորիտար է. Հայաստանը կբռնի Հյուսիսային Կորեայի ճանապարհը: Սահմաանդրական փոփոխությունների հարցը պետք է քննարկվի փողոցում: Իշխանությունը պետք է պատասխանի` քանի՞ մարդ է արտագաղթել, քանի՞ մարդ է աղքատացել»,- ասաց Գրիգորյանը ու հավելեց, որ սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման համակարգը որևէ կապ չունի խորհրդարանական մոդելի հետ: «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամ նաև տեղեկացրեց, որ մոտ օրերս պատրաստվում են ցույց կազմակերպել Գյումրիում, որտեղից էլ, ըստ քաղաքագետի, կսկսվի փողոցային պայքարի փուլը: