Բավ է պառակտվել
17-02-2015 13:29

Տրամաբանական կլիներ ԲՀԿ-ն ակտիվանար ընտրությունների նախաշեմին. քաղաքագետ

«Եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իրոք ցանկանում էր հասնել իշխանափոխության, ավելի տրամաբանական կլիներ, եթե նրանք ակտիվանային խորհրդարանական ընտրություններից առաջ»,-այսօր ասուլիսում նման կարծիք հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։Նրա խոսքով՝ Գյումրիի եւ Բերձորի դեպքերի կապակցությամբ հասարակության շրջանում տեղ գտած լայն արձագանքներից եւ հատկապես փետրվարի 5-ին ԲՀԿ նախաձեռնած ժողովից հետո իշխող կուսակցությունը դրանց մեջ տեսավ ԲՀԿ ակտիվացումը ներքաղաքական տեսանկյունից։ «Դա անհանգստացնող էր, եւ հանրապետականները որոշեցին սեփական քայլերը ձեռնարկել՝ ԲՀԿ-ին չեզոքացնելու համար։ Սրանով էլ պայմանավորված էր ՀՀԿ աննախադեպ արձագանքը»։ Փորձագետի խոսքով՝հնարավոր է ստեղծված «ֆալստարտի» պատճառը այն հայտարարությունն էր, որ փետրվարի վերջին մարտի սկզբին նախագահը սահմանադրական բարեփոխումների մասին որոշում կկայացնի։ «Հնարավոր է, այդ պատճառով ԲՀԿ-ն փորձեց արձագանքել կանխարգելիչ մեթոդներով»,- հավելեց քաղաքագետը։ Gisher.news-ի այն հարցին թե հնարավոր է առաջիկա հանրահավաքը վերածվի մայդանի, Սերգեյ Միասյանը պատասխանեց. «Գուցե հենց այդ մտավախությունը պատճառ դարձավ, որ քաղաքապետարանը մերժեց ըդդիմության դիմումը»: