10-11-2016 14:51

Թրամփի քաղաքականությունը Իրանի դեմ կարող է բացասական ազդել ՀՀ-ի վրա. Թ. Պողոսյան

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը Իրանի դեմ կարող է բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:

«Թրամփը խոստացել է«աղբարկղը շպրտել «Իրանի հետ միջուկային համաձայնությունը, հաշվի առնելով, որ այդ փաստաթուղթը չի հաստատվել Սենատի և Կոնգրեսի կողմից: Եթե նման բան լինի, Հայաստանը կրկին չի կարող հարևանի հետ տնտեսական հարաբերություններ հաստատել»,-նկատեց Թևան Պողոսյանը:

Խոսելով Թրամփի Ադրբեջանի հետ ունեցած կապերի մտավախությունների մասին, ինչը կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա, Թևան Պողոսյանը նշեց, որ Մինսկի խմբի շրջանակներում ևս լուրջ փոփոխություններ չեն լինի. «Կրկին տանելու են մեկը մյուսին զսպելու մեխանիզմներ: Ինչ էլ լինի, մենք պետք է հիշենք, որ արցախյան հիմնախնդրիի բանալին գտնվում է Արցախում, և ինչ-որ չափով, նաև Հայաստանում»: