16-02-2015 13:06

ԲՀԿ-ն վտանգ է ներկայացնում հանրապետականների համար. քաղաքական գործիչ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի նախագահի միջև հակամարտությունը օգտակար չէ ՀՀԿ-ի համար: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը՝մեկնաբանելով երկրում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումները: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը օգուտ չի քաղի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև բախումներից: Փետրվարի 20-ին հայ ժողովուրդը կցուցադրի իր վերաբերմունքը երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ», - ասել է Կարապետյանը: Քաղաքական գործիչը համոզմունք է հայտնել, որ Սարգսյանը սուր քննադատություն է հասցեագրել Ծառուկյանին այն պատճառով, որ ԲՀԿ առաջնորդը պետության նախագահի համար քաղաքական վտանգ է ներկայացնում: «Ծառուկյանը այն մարդն է, ով կարողացել է իր շուրջ հավաքել հայ ժողովրդին և մի շարք քաղաքական կուսակցությունների: Ահա թե ինչու ԲՀԿ-ն մեծ վտանգ է ներկայացնում հանրապետականների համար», - հավելել է Կարապետյանը: Ժողովրդական կուսակցության առաջնորդը նաև ցինիկ և անտեղի է համարում ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կատարվող համեմատությունները: «Ի՞նչ է դա նշանակում, երբ ասում են, որ Գագիկ Ծառուկյանը մակարդակ չունի, իսկ ԲՀԿ-ն ունի: Այդ ի՞նչ ցինիկ հայացք է: Իսկ նրանք, ովքեր հայտարարում են Ծառուկյանի ցածր մտավոր մակարդակի մասին, ինձ մոտ ժպիտ են առաջացնում: Ժամանակին և կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, և ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը մասնակցում էին ԱԼՄ հեռուստաընկերության թոք-շոուին, և մենք տեսանք, որ նրանք հազիվ են գիրկապ անում: Ահա թե ինչու է ինձ համար ծիծաղելի, երբ հանրապետականները խոսում են Ծառուկյանի մտավոր մակարդակի մասին», - ասել է Կարապետյանը: