Բավ է պառակտվել
10-03-2015 13:00

ԲՀԿ երբևէ քաղաքական կուսակցություն չի եղել. քաղաքական գործիչ

Հայաստանի քաղաքական դաշտը «մաքրվել է» «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շնորհիվ, հայտարարեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ «Ազգային ինքնորոշում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը: Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հայրիկյանը ասաց, որ «Բարգավաճ Հայաստանը» երբևէ քաղաքական կուսակցություն չի եղել, ահա թե ինչու, նրա կարծիքով, Հայաստանի քաղաքական դաշտը «մաքրվել է» իրեն համար ոչ պետքական և ոչ նշանակալից քաղաքական ուժից: Հայրիկյանի կարծիքով անհրաժեշտ է հասկանալ, որ Գագիկ Ծառուկյանը կուսակցությունից հեռացավ ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում անհնար է համատեղել քաղաքականությունը և բիզնեսը, այլ այն պատճառով, որ ՀՀ նախագահը ղեկավարվում էր այլ գործոններով: Նա հայտարարեց, որ Ծառուկյանի հայտարարությունը այն մասին, որ նա հեռանում է ԲՀԿ-ից իր սեփական որոշման համաձայն իրականում Սերժ Սարգսյանի որոշումն էր: Նա հայտնեց, որ միակ բանը, որի համար գնահատում է ԲՀԿ-ին այն է, որ կուսակցությունը երբևէ հանդես չի եկել որպես ընդդիմություն, քանի որ քաղաքականության մեջ գոյություն ունի ընդամենը երկու ուղղություն՝ իշխանամետ կամ ընդդիմադիր: Գործիչը հույս հայտնեց, որ իրեն ընդդիմադիր համարող արհեստական բևեռը վերրջապես կճնշվի, իսկ իրական ընդդիմադիր ուժերը կմիավորվեն և կսկսեն հանդիպումներ անցկացնել օրակարգը ձևավորելու նպատակով: Հայրիկյանը ընդգծեց, որ այդ ուժերը հանդես կգան եվրոպական ինտեգրման գործընթացների օգտին: