Բավ է պառակտվել
12-09-2015 15:24

Քաղաքական ուժերի դարդը՝ Քոչարյանին բերելն է. Ա. Սադոյան

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը այսօր կայացած ասուլիսին, անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին, ասաց.
«Հարգելի՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներ հանգարծ չզիջեք, անընդհատ պայքարեք, որովհետև ռեալ հնարավորություն կա հաջողության հասնելու համար»: Քաղաքական ուժերը անընդհատ փորձում են այդ երիտասարդներին դեպի իրենց քաշեն, պետք է այնպես անել, որ դա տեղի չունենա, որ Բաղրամյանը չդատարկվի»:
Նա նշեց, որ վեևջին զարգացումները ցույց են տալիս, որ էլ.էներգիայի թանկացումը չհիմնավորված էր:
«Որևէ հիմք չկա, որ Էլեկտրաէներգիայի գինը բարձրանա, հակառակը, այն պետք է իջներ: Համաշխարհային էներգետիկ ոլորտում հեղափոխություն է տեղի ունեցել, նոր էներգակիրներ են հայտնաբերել՝ թերթաքարային գազ և թերթաքարային նավթ: Դա բերում է էներգակիրների գնի նվազման»:
Ի պատասխան Gisher News-ի դիտարկմանը, որ քաղաքական ուժերը ևս պետք է մասնակցություն ունենաին ՀԷՑ-ի աուդիտին, սակայն կարծես թե նման գործընթաց տեղի չունեցավ, Ա. Սադոյանն ասաց.
«Իշխանությունները բոլորովին շահագրգռված չեն, որ քաղաքական ուժերը մասնակցեն այդ աուդիտի գործընթացին: Քսան օր առաջ մենք հրավիրեցինհք Հանրային խորհրդի հանձնաժողովի հատուկ նիստ, հրավիրեցինք Էներգետիկայի նախարարության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժեղեվի Ռոբերտ Նազարյանի ներկայացուցիչներին՝ ճշտելու համար, թե ինչ աուդիտ պիտի լինի, պարզվեց, որ ներկայիս աուդիտը ՀԷՑ-ի աուդիտը չի:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խորհրդատվական աուդիտ է իրականացնում: Դա վատ չէ, բայց նույնը պետք է ՀԷՑ-ի համար արվի, սակայն չգիտենք՝ արվում է, թե՝ ոչ: Մենք հարցերի ցուցակ կազմեցինք, որոնց պետք է պատասխաներ այդ միջազգային աուդիտ իրականացնողը: Այդ հարցերը ակնկալում են լիարժեք պատասխան, օրինակ՝ թե ինչո՞ւ է Վրաստանում էլեկտրաէներգիայի գինը ավելի ցածր, քան Հայաստանում, այն դեպքում, որ Հայաստանն ատոմակայան ունի:
Այդ քննարկմանը մենք հրավիրել էինք նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչների, բայց նրանք չբարեհաճեցին գալ, որովհետև նրանց դարդ ու ցավը նոր Սահմանադրություն թույլ չտալն է, որ Ռոբերտ Քոչարյանին նորից բերեն, նախագահ սարքեն»:

Մարինե Բարսեղյան