Բավ է պառակտվել
25-05-2015 15:09

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ հետապնդումները նորություն չեն. Սեֆիլյան

«Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարության կալանքը իշխանությունների կողմից ստիպված քայլ էր: Այդ մասին այսօր հայտարարեց ապրիլին կալանավորված «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ, Ղարաբաղյան ազատամարտի վետերան Ժիրայր Սեֆիլյանը: Նրա խոսքով՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների նկատմամբ քաղաքական հալածանքները նորություն չեն: Դրանք սկսվել են կալանքից շատ առաջ. Շարժման անդամների մեքենաներն ահրվում էին, մահափորձ է կատարվել «Հիմնադիր խորհրդարան»-ի երկու անդամների՝ Գևորգ սաֆարյանի և Հրաչյա Միրզոյանի նկատմամբ, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամները և նրանց հետ համագործակցող քաղաքացիներն ամեն օր հալածանքների են ենթարկվել: Սեֆիլյանը համոզմունք հայտնեց, որ իշխանությունները ստիպված էին դիմել «Հիմնադիր խորհրդարան»-ի ղեկավարության կալանավորմանը, հույս ունենալով ազդել Երևանի արվարձանում ապրիլի 24-ին հանրահավաքի անցկացման վրա: