Բավ է պառակտվել
16-02-2015 10:18

ՀՀ քաղաքական եռյակը հաղորդել է գալիք հանրահավաքի մասին

Հայստանի խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունները, ղեկավարվելով օրենքի տառով, պատշաճ կերպով հաղորդել են պատկամ մարմիններին փետրվարի 20-ին՝ 16:00-ին նախատեսվող հանրահավաքի մասին: Այդ մասին հաղորդել է ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: «Մենք համոզված ենք, որ եկել է արտագաղթին, աղքատությանը և ժողովրդի խաբված հույսերին «ոչ» ասելու պահը: Մենք հրավիրում ենք համազգային խորհրդակցություններ, որպեսզի լսվի ժողովրդի ձայնի, որպեսզի ժողովրդի հետ քննարկենք մեր հետագա քայլերը: Փետրվարի 20-ին ժողովուրդը կհայտարարի իր որոշման մասին: Եվ կլինի այնպես, ինչպես ժողովուրդը կորոշի: Կրկին հիշեցնեմ, որ մեր բոլոր գործողությունները համապատասխանելու են Սահմանադրությանը և օրենսդրությանը», - հայտարարել է նա: