Բավ է պառակտվել
29-07-2016 21:36

Ոստիկանությունը կոչ արեց Երևանում ակցիայի մասնակիցներին դադարեցնել հավաքը

Ոստիկանությունը կիրառեց հատուկ միջոցներ Երևանում անցկացվող ակցիայի մասնակիցների դեմ, ովքեր աջակցում են ՊՊԾ գնդի շենքը գրաված խմբի անդամներին:
Ակցիայի անցկացման վայրում լսվում են պայթյուններ, որոնք նման են կրակոցների:

Այս պահին բողոքի ակցիան շարունակվում է Խորենացի փողոցում, որտեղ քիչ առաջ լրացուցիչ ոստիկանական ուժեր բերվեցին։

Ոստիկանությունը րոպեներ առաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ քաղաքացիների գործողություններն անօրինական են և կոչ արեց դադարեցնել հավաքը։

Հավաքի վայր ժամանեց նաև «Շտապօգնության» մեքենան՝ վատ ինքնազգացողություն ունեցած մի կնոջ օգնություն ցուցաբերելու համար, սակայն կինը հրաժարվեց բուժօգնությունից։