27-05-2015 08:38

Զարուհի Փոստանջյանի համոզմամբ՝ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարվածը բեմադրություն էր

Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ կատարված մահափորձը բեմադրություն էր: Այդ մասին  Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը: «Դա բեմադրություն էր: Այլ կերպ չէր կարող լինել, որովհետև ինքը վերահսկում է Սյունիքի մարզը և իր վրա որևէ մեկը չէր համարձակվի այդպես կրակեր», -հայտարարեց Փոստանջյանը: Պատգամավորի խոսքով, եթե մտադրություն ունենային սպանել Խաչատրյանին, ապա կգնային ու կսպանեին, այլ ոչ թե ուղղակի կկրակեին. «Հասարակությունը ադեկվատ է ու կհասկանա, որ դա իսկապես բեմադրություն էր»: