Բավ է պառակտվել
28-10-2016 16:04

Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցության հարց դեռ չի քննարկվել. Վահրամ Բաղդասարյան

Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը դիմի ՀՀԿ–ին անդամակցելու խնդրանքով, այդ հարցը կքննարկվի։ Այս մասին հոկտեմբերի 28-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Եթե վարչապետ Կարեն Կարապետյանը դիմի ՀՀԿ անդամ դառնալու հարցով, դա կքննարկվի։ Դեռեւս նման հարց չի քննարկվել»։

Լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նոյեմբերի վերջին ՀՀԿ համագումարում վարչապետը կհայտարարի ՀՀԿ շարքերը համալրելու մասին։