Բավ է պառակտվել
18-05-2016 15:12

Հրդեհ Շնող գյուղում, տներից մեկն ամբողջությամբ այրվել է

Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկը գրեթե ամբողջությամբ այրվել է, հայտնում է ԱԻՆ կայքը:
Հաղորդագրության համաձայն` մայիսի 18-ին, ժամը 03.48-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Շնող գյուղի տներից մեկում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ինչպես պարզվել է, հրդեհը մեկուսացվել է ժամը 06.00-ին, մարվել՝ 08.02-ին: Տունն ամբողջությամբ (100 քմ) այրվել է (բացի ննջասենյակից՝ 30 քմ):