19-12-2014 09:55

Օբամայի ստորագրած օրինագիծը ընդունակ է խափանելու փոխգործակցությունը.Լավրով

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցում նշել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրած «Ուկրաինայի ազատության մասին» օրենքը, որում հակառուսական նոր պատժամիջացներ են նախատեսված, ընդունակ է երկար ժամանակով խափանել Վաշինգտոնի եւ Մոսկվայի նորմալ փոխգործակցությունը, հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից: Հեռախոսազրույցը կայացել է հինգշաբթի՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Քննարկվել են պաղետինա-իսրայելյան կարգավորման, ուկրաինական ճգնաժամի հարցեր: 2014թ. Ուկրաինայի ազատությանն աջակցելու մասին (Ukraine Freedom Support Act 2014) օրինագիծն Օբաման ստորագրել է երեկ՝ հինգշաբթի օրը: Փաստաթղթում նշվում է, որ այն ուղղված է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին եւ Ուկրաինային հավելյալ օգնություն հատկացնելուն»: Օբաման միաժամանակ հայտարարել էր, որ թեեւ ՌԴ-ի դեմ նոր օրենքը ստորագրել է, սակայն առայժմ տրամադրված չէ պատժամիջոցներ կիրառելու: